Διεύθυνση:  Χαλκέων 11, Θεσσαλονίκη, Τ.Κ. 54631

Τηλέφωνα:  +30 2310232301, +30 2310232307, +30 6951565651

Ωράριο Λειτουργίας:  Δευτέρα – Παρασκευή: 9 π.μ. – 7 μ.μ. Σάββατο: 10 π.μ. – 2 μ.μ.

Email: info.alphaermis@gmail.com

ՈՒՍՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

ՈՒՍՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

Հունաստանի Բարձրագույն Կրթության Համակարգը ողջ աշխարհի երիտասարդ անձանց գրավչական բևեռ է հանդիսանում, ովքեր ցանկություն ունեն ընդգրկվելու հարմար և մատչելի կրթական ծրագրի։

Հատկապես, բազմաթիվ արտերկրյա քաղաքացիներ որոշում  են սովորել հունական համալսարաններում, քանի որ, բացի բազմաքանակ ուղղությունների և մասնագիտությունների, հունասկան համալսարանների դիպլոմները մեծ ճանաչողություն ունեն արտասահմանում։ Այս փաստը Հունաստանում սովորող միջազգային ուսանողներին հնարավորություն է տալիս արժանի մրցակցություն տիրապետելով մուտք գործել աշխատանքային շուկա, անկախ նրանից, թե կորոշեն մնալ Հունաստանում և թե կընտրեն հետագայում արտասահմանում աշխատելու տարբերակը։

Օտարերկրյա ուսանողները պարտավոր են հետևել հուներեն լեզուն Սովորելու հատուկ Ծրագիրը, որը իրականացվում է Աթենքի և Սալոնիկի համալսարանների կողմից, որից հետո նրանց տրվում է հնարավորություն սովորել այն բաժնում, որտեղ ընդունվել են։ Ուսանողների ընդունելությունը համալսարաններում կատարվում է ըստ նրանց ատեստատի գնահատականի և ըստ յուրաքանչյուր ուսանողի նախընտրության։

Պիտի նշվի, որ հունական համալսարանները վերահսկվում են Կրթության և Կրոնի Նախարաության կողմից, և օտարերկրյա ուսանողների ինտեգրումը Հունաստանի Բարձրագույն Կրթությանը վերահսկվում է վերը նշված պատասխանատու մարմնի կողմից։ Հունաստանի Բարձրագույն Կրթության հաստատությունները պարունակում են ճյուղեր, ինչպիսին են առողջության, բնական գիտությունների, մարդկային, հասարակական և իրավաբանական գիտությունների, կառավարման և տնտեսական գիտությունների, և, ի վերջո, տեխնոլոգիական գիտությունների։

Մեր ընկերությունը Alpha Ermis ստանձնում է հանձնելու ենթակա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, ինչպես նաև հետևում է ձեր Հունաստանում Բարձրագույն Կրթության Հաստատություն ընդունվելու ողջ ընթացքին։

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել․

+30 2310 23 23 07, +30 2310 23 23 01, +30 69 51 56 56 51 

info.alphaermis@gmail.com

 Խալկեոն 11, Սալոնիկ, Փ․Ինդ․ 54631